Երեվանն արեվի
ու կոնյակի
քաղաք է
Երևանն այն քաղաքն է, որտեղ կարելի է զուլալ ջուր խմել ցայտաղբյուրից, համտեսել հայկական համեղ գինին և լեգենդար կոնյակը: Երևանն այն քաղաքն է, որտեղ հնարավոր է ոչ միայն հաճելի հանգիստ անցկացնել, ընկերներ գտնել, այլև ծանոթանալ հինավուրց մշակույթին:
Համարվում է, որ Հայաստանի մայրաքաղաքը սկիզբ է առնում Էրեբունի ամրոցից, որն աշխարհի ամենահին ամրոցներից մեկն է:
Էրեբունին և քաղաքի պատմությունը
Երևանի պատմության արմատները տանում են դեպի Ուրարտական թագավորության ժամանակաշրջան։ Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., Արին-Բերդ բլրի վրա կառուցել է Էրեբունի ամրոցը, որի ավերակները պահպանվել են մինչև այսօր։
Այս տարածքում է գործում նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, որտեղ պահվում են պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները։
Հետագայում բլրի ստորոտին էլ տարածվել է նույնանուն քաղաքը: Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից։ Էրիվանի ինտենսիվ կառուցապատումը սկսվել է 1930–ական թվականներին, իսկ 1936 թվականին քաղաքը պաշտոնապես անվանվել է Երևան։

Քաղաքի օրը
Այս տարի Երևանը նշում է հիմնադրման 2799-ամյակը: Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Երևան` սիրո քաղաք» կարգախոսի ներքո:
Զվարթնոց
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը ոչ միայն Երևանի, այլ նաև ամբողջ Հայաստանի այցեքարտն է: 1969 թ–ին այն պետական մրցանակ բերեց ճարտարապետներ Սպարտակ Խաչիկյանին, Արթուր Թարխանյանին, Լևոն Չերկեզյանին և Ժորժ Շեխլյանին: Շենքը խորհրդային մոդեռնիզմի գլուխգործոց ճանաչվեց:
Երևանի կենտրոնը
Քաղաքի կենտրոնում կառուցված կառույցներից շատերը խորհրդային ճարտարապետության գոհարներ են համարվում։
Հանրապետության հրապարակը` «երգող շատրվաններով»
Սպենդիարյանի անվան պետական օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Շախմատի տան
Մատենադարանի հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտ
Left
Right
Լեգենդար ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի գաղափարի համաձայն` քաղաքային նախագիծը հիմնված էր քաղաքային պլանավորման ամենատարածված` ռադիալ-ճառագայթային մեթոդի վրա:
Ծիծեռնակաբերդ
Քաղաքի խորհրդանիշներից մեկը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, որը կառուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հուշահամալիրի հեղինակներն են Սաշուր Քալաշյանն ու Արթուր Թարխանյանը։
Մշակութային հանգիստ և ժամանց
Երևանցիների ամենասիրելի վայրերից մեկը Հաղթանակի զբոսայգին է: Այստեղ վեր է խոյանում Մայր Հայաստանի արձանը, որը կառուցվել է ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի։ 22 մ բարձրությամբ հուշարձանը (պատվանդանով՝ 52 մ) տեսանելի է քաղաքի տարբեր մասերից։ Գեղեցիկ այգում զբոսնելուց բացի կարելի է օգտվել նաև այգու ատրակցիոններից։
Սնունդ
Երևանն արթնանում է արևելյան սուրճի հոտով: Հայերը սիրում են գովաբանել ազգային խոհանոցը, բայց մեր ուտեստները գնահատում են ոչ միայն տեղացիները, այլև օտարերկրացիները։ Հայաստան այցելած օտարերկրացի խոհարարներն ու խոհարարական բլոգերները գեղեցիկ խոսքերը չեն խնայում և սիրո խոստովանություն են անում հայկական խոհանոցին: Երևանում կան մեծ թվով ռեստորաններ և սրճարաններ, որտեղ կարող եք ոչ միայն համտեսել ավանդական ուտեստները, այլև ստուգել հայկական խոհարարների` միջազգային խոհանոցի ուտեստներ պատրաստելու հմտությունները:
Ինչ կտեսնեք Երևանում
Վերնիսաժ
«Վերնիսաժում» երբեք զբոսաշրջիկների պակաս չի լինում: Քաղաքի կենտրոնում տեղակայված, վերանորոգված և վերակառուցված շուկան հաճախորդներին առաջարկում է տարբեր տեսակի ու ճաշակի ամանեղեն և զարդեր: Մեծ է նաև հուշանվերների, դուդուկների ու նարդիների տեսականին:
Հանրապետության հրապարակ
Երևանի գլխավոր խորհրդանիշներից մեկը Հանրապետության հրապարակն է, որը 1924 թվականին կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Բոլոր հաջորդ տարիների ընթացքում հրապարակի տարածքը բարելավվել է: Այստեղ են գտնվում պատկերասրահի, կառավարության, փոստային բաժանմունքի շենքերը, հյուրանոցներ և ՀՀ ԱԳՆ նախկին շենքը:
Հատկանշական առանձնահատկությունն այն է, որ շենքերը
կառուցված են տուֆից և բազալտից:
Հովհաննես Թումանյանի
տուն–թանգարան

Լևոն պապի ստորգետնյա «թագավորությունը»
Երևանի կոնյակի գործարան
Մատենադարան
Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտ է և հին ձեռագրերի բացառիկ պահոց:

Այստեղ հավաքված շուրջ 17.000 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները` պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, գրականություն, վավերագիտություն, արվեստի պատմություն, մանրանկարչություն, երաժշտություն և այլն:

Հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր:

Մշակութային ժառանգության պահպանության այս հաստատությունում կորստից փրկվել են բազմաթիվ բնագրեր, որոնք իրենց մայր լեզվով չեն պահպանվել և հայտնի են միայն հայերեն թարգմանությունները:
Կասկադ
«Կասկադ» եզակի ճարտարապետական համալիրը սիրված վայր է երևանցիների և հյուրերի համար:

Օպերայի և բալետի թատրոնի, Մեսրոպ Մաշտոցի պողոտայի և Բաղրամյան ու Մոսկովյան փողոցների միջև գտնվող «Կասկադը» սկիզբ է առնում մի փոքրիկ պուրակից, որտեղ տեղադրված է ճարտարապետ Թամանյանի հուշարձանը:

«Կասկադի» բարձունքից երևում է քաղաքի շքեղ տեսարանը, բայց այդ բարձունքին հասնելու համար նախ պետք է հաղթահարել 740 աստիճանը, որոնք տանում են դեպի Հաղթանակի զբոսայգի:

Ցերեկային ժամերին, երբ երկինքն ամպամած չէ, կարելի է զմայլվել նաև Արարատ լեռով, որը հայրենիքի խորհրդանիշն է աշխարհի տարբեր անկյուններում ապրող ամեն հայի համար: Կասկադ համալիրում է գտնվում նաև Գաֆեսճյան արվեստի կենտրոնը:
Երևանը հետաքրքիր քաղաք է
Սիրահարների այգի
Սիրահարների այգի
Սիրահարների այգի
Սիրահարների այգի
Սիրահարների այգի
Սիրահարների այգի
Left
Right
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ
Left
Right
Թումոյի այգի
Left
Right
Եղիշե Չարենցի
տուն-թանգարան
Left
Right
Սերգեյ Փարաջանովի
տուն-թանգարան
Left
Right
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
Left
Right
Հյուսիսային պողոտա
Հյուսիսային պողոտա
Հյուսիսային պողոտա
Հյուսիսային պողոտա
Left
Right
Կոմիտասի
թանգարան-ինստիտուտ
Կոմիտասի
թանգարան-ինստիտուտ

Left
Right
Ինչպես հասնել
Զբոսաշրջիկները Հայաստան են գալիս հիմնականում ինքնաթիռով: Մեր երկիր կարելի է հասնել նաև Իրանի կամ Վրաստանի սահմանով: Ադրբեջանի և Թուրքիայի սահմանները փակ են:

Ինքնաթիռ
Գնացք



(Վրաստանից)
Անձնական ավտոմեքենա կամ ավտոբուս








Երևանը զբոսաշրջիկների համար
Այսօր Հայաստանի տարածքում գործում են երկու միջազգային օդանավակայան` Գյումրիում և Երևանում: Զբոսաշրջիկներն առավել հաճախ ժամանում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայան:
Տրանսպորտ և ուղեվարձ
Ավտոբուս


100 դրամ
(մոտ 0.2 դոլար)
Երթուղային տաքսի
100 դրամ
(մոտ 0.2 դոլար)
Մետրո


100 դրամ
(մոտ 0.2 դոլար)
Տրոլեյբուս
50 դրամ
(մոտ 0.1 դոլար)
Տաքսի
միջին հաշվարկով, ուղևորությունը կարժենա 1000-1200 դրամ (մոտ $2.5), նվազագույնը` 600 դրամ (1.2 դոլար)
Ռեստորաններ և սրճարաններ
Մեկ անձի համար նախատեսված ընթրիք սրճարանում/ռեստորանում
2500 դրամ
(մոտ 6 դոլար)
2 անձի համար նախատեսված ընթրիք` ալկոհոլով



9 000 դրամ
(մոտ 18 դոլար)
Ճաշ բիստրոյում







1800 դրամ
(մոտ 4 դոլար)
Հյուրանոցների գներ
Հոսթել

7000 դրամ
(15 դոլար)
3-աստղանի հյուրանոց
27 000 դրամ
(մոտ 54 դոլար )
4-աստղանի հյուրանոց
45 000 դրամ
(մոտ 91 դոլար)
«Լյուքս» դասի հյուրանոց
74.000 դրամ
(մոտ 149 դոլար)
SPUTNIK Արմենիա
info@sputnik.co.am