ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ
ԿՆՔՈՒՄ
Ամուսնությունը կնքելու համար գոյություն ունի օրինական ընթացակարգ։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
ամուսնությունը գրանցելու համար:
ամուսնացող անձանց համատեղ գրավոր դիմումը,
ամուսնացող անձանց անձը հաստատող փաստաթղթերը,
Օտարերկրյա քաղաքացիներից կարող է պահանջվել ներկայացնել ամուրիության հավաստագիր (Single status certificate):
Ո՞ր պետական մարմին են ներկայացվում վերոնշյալ
փաստաթղթերը:
ՀՀ տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների ամուսնության դեպքում փաստաթղթերը ներկայացվում են ՔԿԱԳ:
ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների ամուսնության դեպքում փաստաթղթերը ներկայացվում են այդ երկրում գտնվող ՀՀ հյուպատոսական կառույց:
Երբ ՀՀ տարածքում ամուսնանալ ցանկացող անձանցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի չէ, ապա փաստաթղթերը ներկայացվում են ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն:
Ո՞ր պետական մարմնում է
կնքվում ՀՀ քաղաքացիների միջև ամուսնությունը:
ՀՀ քաղաքացիների ամուսնությունը կնքվում է ՔԿԱԳ-ում (Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն):
Հայաստանի տարածքից դուրս գտնվելու դեպքում ՀՀ քաղաքացիները կարող են ամուսնությունը կնքել արտերկրում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկում։ Սակայն այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության թույլտվությունը:
Ո՞վ իրավունք ունի կնքել ամուսնություն:
Ամուսնանալու իրավունք ունի ցանկացած գործունակ 18 տարեկանը լրացած անձ:
Անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների համաձայնությունը:
Օրենքը հնարավորություն է տալիս անձին ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների համաձայնությունը և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:
Արդյո՞ք անհրաժեշտ է ամուսնացող անձանց
երկուսի ներկայությունը ամուսնությունը կնքելու համար:
ԱՅՈ,
ամուսնացող տղամարդու և կնոջ ներկայությունը պարտադիր է:
Ո՞ր դեպքերում է ԱՐԳԵԼՎՈՒՄ ամուսնությունը։
Ամուսնությունը արգելվում է հետևյալ դեպքերում.
1
այն անձանց միջև, որոնցից թեկուզ մեկը գտնվում մեկ այլ ամուսնության մեջ,
2
մերձավոր ազգականների
միջև,
3
որդեգրողների և որդեգրվածների միջև,
4
այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկն անգործունակ է։

Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան Խմբագիր՝ Սառա Գալստյան Աղբյուր՝ iravaban24.am