Սեր, կիրք, խանդ
ապրիլին կենդանակերպի նշաններից ով «պատվով դուրս կգա» սիրային հարցերում
Խոյ
Մարտի 21 - Ապրիլի 19
Ապրիլին միայնակ խոյերին սպասում են ռոմանտիկ ծանոթություններ, որոնք արդյունավետ արդյունք կտան։ Բոլոր այն խոյերի համար, որոնք արդեն իսկ գտել են իրենց երկրորդ կեսին, ապրիլն իդեալական ամիս է մտածելու երեխա ունենալու մասին։
Ցուլ
Ապրիլի 20 - Մայիսի 20
Ցուլերն ապրիլին պարզապես կլողան սիրո մեջ. մի վախեցեք դիմացինին սեր խոստովանել, նա սպասում է դրան։
Երկվորյակ
Մայիսի 21 - Հունիսի 20
Երկվորյակներն ապրիլին նոր երկրպագուների ուշադրության կենտրոնում կհայտնվեն։ Իսկ եթե արդեն իսկ կատարել եք ձեր ընտրությունը, ապա ձեր հարաբերություններում պարզապես կայրվեք կրքի կրակներում։
Խեցգետին
Հունիսի 21 - Հուլիսի 22
Ապրիլը ընտրություն կատարելու ճիշտ ժամանակն է. լսեք ձեր ներքին ձայնը ու բաց մի թողեք նրան, ում գտել եք։ Ամուսնացած խեցգետինների մոտ կամրապնդվի ընտանեկան կայունությունը։
Առյուծ
Հուլիսի 23 - Օգոստոսի 22
Ապրիլը վերարժևորելու ճիշտ ժամանակն է. դուք կսկսեք այլ աչքերով նայել հին ծանոթին կամ կրկին կսիրահարվեք ձեր զուգընկերոջը։
Կույս
Օգոստոսի 23 - Սեպտեմբերի 22
Կույսերի համար ապրիլը ներդաշնակության ամիս կլինի. միայնակ Կույսերը հանկարծ հայտնված երկրպագուների բանակից կկարողանան ընտրել նրան, ով երջանիկ տարիներ կպարգևի, իսկ ընտանիք կազմածների կյանքում ներդաշնակությունն ու հանգստությունը կթևածի։
Կշեռք
Սեպտեմբերի 23 - Հոկտեմբերի 22
Ապրիլին ձեր զուգընկերոջ զգացմունքներն իրենց բումին կհասնեն. մեղավորը
դուք եք` ձեր անկրկնելի տեսքով։ Թե՛ միայնակ, թե՛ ընտանիք կազմած Կշեռքների հարաբերություններում մշտապես առկա կլինի խանդը, սակայն նրանք դրանից միայն կշահեն։
Կարիճ
Հոկտեմբերի 23 - Նոյեմբերի 21
Կարիճները դժվար ընտրության առջև են կանգնելու` լավից լավին ընտրելու համար։ Ընտանիք կազմածները, սակայն, կարող են վայելել իրենց ընտրությունը, քանի որ ապագան ցույց կտա, որ նրանք չեն սխալվել։
Աղեղնավոր
Նոյեմբերի 22 - Դեկտեմբերի 21
Ապրիլն Աղեղնավորների համար սիրախաղի ամիս է լինելու։ Սակայն եթե միայնակ Աղեղնավորների համար սիրախաղը կարող է նոր հարաբերության սկիզբ դառնալ, ապա ամուսնացածների համար ճիշտ ժամանակին կանգ առնել է պետք. զուգընկերոջ խանդը կարող է չափից շատ լինել։
Այծեղջյուր
Դեկտեմբերի 22 - Հունվարի 19
Միայնակ Այծեղջյուրներ, ուշադիր նայեք ձեր շուրջբոլորը և կգտնեք այն միակին, որի մասին երազել եք մի ամբողջ կյանք։ Իսկ եթե արդեն իսկ գտել եք ձեր կեսին, ապա հարաբերությունների նոր փուլ անցնելու ու երեխա ունենալու մասին մտածելու ճիշտ ժամանակն է։
Ջրհոս
Հունվարի 20 - Փետրվարի 18
Միայնակ Ջրհոսները պետք է ուշադիր լինեն արտաքին ազդակների ու ներքին ձայնի հանդեպ, քանի որ ապրիլին նրանց մոտ ամեն ինչ կլինի ինչպես ռոմանտիկ ֆիլմերում` ծանոթություն, ամուսնություն ու երջանիկ ավարտ։

Իսկ նրանք, ովքեր ամուսնացած են, լիովին կվայելեն ընտանեկան կյանքի բոլոր հաճույքները։
Ձկներ
Փետրվարի 19 - Մարտի 20
Ապրիլին անգամ ամենառեալիստ Ձկներին ռոմանտիկ օրեր են սպասում` նվերներ, կրքոտ օրեր, փոխադարձ սեր։

Հեղինակ՝ Կարինե Հարությունյան
Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան
Աղբյուր՝ Sputnik Արմենիա