Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին:
Ինչպե՞ս դա անել․ կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9.00-18.00։
Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ վերացնում է անճշտությունները ընտրողների ցուցակում ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին: Եթե դիմումը դիմողի անձին չի վերաբերում, ապա դիմումը բավարարելու դեպքում այդ մասին լիազոր մարմինը ծանուցում է azdarar.am համացանցային կայքի միջոցով: