Հայաստանը միացել է «Համաշխարհային մաքրության օր» գլոբալ շարժմանը, որը կանցկացվի սեպտեմբերի 15–ին։

Լոգանքի փոխարեն ցնցուղ ընդունեք։ Դուք օրական 100 լիտրով կկրճատեք ջրի կիրառումը։ Իսկ ատամ լվանալիս կամ սափրվելիս փակեք ջրի ծորակը, քանի որ մինչ դուք խոզանակով ատամ եք լվանում, ամսական հենց այնպես մոտ 500 լիտր ջուր է հոսում։
Տնտեսեք ջուրը
Ստուգեք` արդյո՞ք ձեր ծորակը ջուր բաց չի թողնում. բարակ շիթով կարող է օրական 20 լիտր ջուր հոսել։ Եթե հնարավորություն ունեք, սպասք լվանալու սարք գնեք։ Եթե նման սարքը 6,5 լիտր ջուր է օգտագործում, ապա դուք 49 լիտր եք օգտագործում։
Սանտեխնիկայի հետ խնամքով վարվեք
Գոնե գիշերվա ընթացքում անջատեք ձեր հեռուստացույցներն ու համակարգիչները, քանի որ այս սարքերն անգամ «քնած» ժամանակ էներգիա են օգտագործում։ Նույնը վերաբերում է հեռախոսի լիցքավորման սարքին, հանեք այն վարդակից, եթե հենց այդ պահին հեռախոս լիցքավորելու կարիք չունեք։
Խնայեք էլեկտրաէներգիան
Սա չի նշանակում, որ պետք է կեղտոտ հագուստ հանգեք։ Պարզապես հաջորդ անգամ լվացքի մեքենա ընտելիս գնեք ավելի մեծը և կխնայեք ջուրն ու էլեկտրականությունը։
Հագուստն ավելի հազվադեպ լվացեք
Սուրճի բաժակների կափարիչներ, կոկտեյլների ձողիկներ, միանգամյա օգտագործման սպասք. ձեզ իսկապե՞ս պետք է այս ամենը։
Հրաժարվեք
անպետք պլաստիկից
Պարտադիր չէ ջրից հրաժարվել ավելորդ պլաստիկ չգնելու համար։ Սպորտային ցանկացած խանութում կարող եք գեղեցիկ շիշ գնել ու ջուրը դրա մեջ պահել․ նախ գումար կխնայեք, հետո էլ զգալիորեն կկրճատեք պլաստիկի արտադրությունը։ Լավ է, որ ջուր կարելի է լցնել ցանկացած ցայտաղբյուրից, ցանկացած հյուրանոցում և, իհարկե, տանը։ Նույնը` սուրճի համար նախատեսված բաժակի դեպքում։
Բազմակի
օգտագործման շիշ կամ
սուրճի համար
նախատեսված հատուկ
բաժակ գնեք
Տոպրակները թափոնի շատ վտանգավոր տեսակ են։ Դրանք չեն վերամշակում, քանի որ շատ բարակ են, միաժամանակ դրանք մահացու վտանգ են ներկայացնում կենդանիների համար․ ձկները դրանք մեդուզաների տեղ են դնում, ուտում են ու սատկում, թռչունները տոպրակներով են կերակրում իրենց ճտերին, նրանք ուտում ու նույնպես սատկում են, տոպրակները միանգամից քայքայվում են և վերածվում միկրոպլաստիկի` թունավորելով ամեն ինչ։ Աշխարհում քայքայված ոչ մի տոպրակ չկա, քանի որ դրա համար 400 տարի է պետք։
Հրաժարվեք պոլիէթիլենային տոպրակներից
Եթե չեք դիմացել ու տարատեսակ շշեր եք գնել, հավաքեք դրանք ու տարեք վերամշակման։ Դրա դիմաց նույնիսկ կարելի է որոշ գումար ստանալ։
Հանձնեք թափոնները
Մեկ մարտկոցը 20 քառակուսի մետր հող է թունավորում։ Ձեզ մոտ պահեք մարտկոցն ու տարեք վերամշակման, օրինակ` կենցաղային տեխնիկայի սուպերմարկետներ։
Մարտկոցները երբեք մի նետեք աղբամանը
Քայլեք կամ տեղաշարժվեք հեծանիվով։ Այսպես կարելի է կրճատել օդում արտանետված գազի քանակը։ Եթե յուրաքանչյուր մարդ մտածի այս ամենի մասին ու գոնե երբեմն պահպանի օդը, աշխարհը շատ ավելի մաքուր կդառնա։
Ավելի շատ քայլեք
Հեղինակ՝ Նանա Մարտիրոսյան
Դիզայներ՝ Շուշանիկ Սարգսյան
Աղբյուր՝ IDeA հիմնադրամ